National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.11.2012
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ ՏԻՄ համակարգի զարգացմանը
1 / 4
Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» վերնագրված փաստաթուղթը:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

Փաստաթուղթը քննարկման ներկայացրին «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Սարդարը եւ ներկայացուցչության անդամ Արթուր Դրամբյանը:

Ներկայացված փաստաթուղթը, ըստ զեկուցողների, նպատակ ունի վերլուծել ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ընթացիկ իրավիճակը, ներկայացնել ձեռքբերումները եւ համակարգի զարգացման պետական քաղաքականության հիմնարար մոտեցումները, բացահայտել զարգացման հեռանկարային մարտահրավերներն ու հնարավորությունները, սահմանել համակարգի զարգացման պետական քաղաքականության առաջնային ուղղություններն ու խնդիրները:

Փաստաթղթի հեղինակները ՏԻՄ համակարգի զարգացման համար նախանշել են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ: Առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացում, միջհամայնքային միավորումների ձեւավորում, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ հիմնել երկաստիճան տեղական ինքնակառավարման համակարգ, վերաբաշխել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ դրանք դարձնելով բացառիկ եւ հստակ:

Այս եւ մնացած մյուս առաջարկների նպատակը, ինչպես իր խոսքում նշեց Արթուր Դրամբյանը, մեկն է՝ բարձրացնել հանրությանը մատուցվող ծառայությունների որակը եւ ՏԻՄ համակարգը դարձնել առավել մասնակցային եւ թափանցիկ:

Հարակից զեկույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարեւորելով փաստաթղթում առկա դրույթները, նշեց, որ ՀՀ կառավարությունը մշակել է ապակենտրոնացման ռազմավարության վերաբերյալ ծրագիր, որն արդեն գործում է: Նա տեղեկացրեց, որ քննարկվող փաստաթղթի հիմնական դրույթներն առկա են կառավարության ծրագրում: Բացի այդ՝ տարածքային կառավարման նախարարության գործողությունների տարեկան ծրագրում եւս կան դրույթներ, որոնք նշվել են քննարկվող փաստաթղթում:

 Վաչե Տերտերյանը նշեց, որ հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունն ունի Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Հանրային խորհրդի, այլ կառույցների հետ համատեղ մշակված եւ ընդունված կարճաժամկետ ռազմավարություն, որտեղ ընդգրկված դրույթները հիմնականում համապատասխանում են այն ուղղություններին, որոնք ներկայացված են քննարկման առաջարկված փաստաթղթում:

Նա կարեւորեց փաստաթղթում ընդգրկված մոտեցումների հանրային քննարկումները եւ մասնագետների առաջարկները:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշեց, որ քննարկվող փաստաթղթում առկա դրույթներից շատերը կարող են օժանդակել ՏԻՄ համակարգի հետագա զարգացմանն ու բարեփոխմանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը տարածքների համաչափ զարգացման համար վերջին երկու տարիներին մշակել է հայեցակարգ, որը հաջողությամբ իրականացվում է: Մշակման փուլում է երկրորդ քայլը, որի նպատակը համայնքներում ֆինանսական ռեսուրսների համաչափ բաշխումն է:

Ամփոփելով խորհրդարանական լսումները, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը նկատեց, որ ՏԻՄ համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, սակայն քայլերը պետք է լինեն զգույշ եւ աստիճանաբար: Մասնավորապես, ըստ նրա՝ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել համակարգի կառավարման եւ տարածքների համաչափ զարգացման ոլորտներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am